Նաինգոլան. «Վախենում եմ բաց թողնել Աշխարհի առաջնությունը»
«Ռոմայի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը հայտնել է, որ վախենում է բաց թողնել ԱԱ 2018-ը:
«Այլևս չեմ ուզում խոսել Բելգիայի հավաքականի մասին: Ռոբերտո Մարտինեսն ասել է, որ իր որոշումը կկայացնի ավելի ուշ, բայց իհարկե ես մտավախություն ունեմ, որ կարող եմ բաց թողնել Աշխարհի առաջնությունը»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն: