«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպանով
«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբի սկաուտները ներկա են եղել Ա սերիայի 7-րդ տուրի «Միլան»-«Ռոմա» հանդիպմանը, որպեսզի հետևեն 21-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին անցկացրել է 6 հանդիպում: