Ռեկորդներ

Ռոմայում խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Ֆրանչեսկո Տոտտիին. նա մասնակցել է 610 խաղի (2011 թվականի մայիսի տվյալների համաձայն) 19 մրցաշարերի ընթացքում՝ սկսած 1992 թվականից։ Նրան է պատկանում նաև Սերիա A-ի ռեկորդը 528 խաղով՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարմայի հետ տնային հանդիպման ժամանակ «Կապիտանոն» շրջանցեց Ջակոմո Լոզիին։

Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 262 գոլով (ակումբին միանալու պահից սկսած), որոնցից 226-ը նա խփել է Սերիա A-ում, 2012/13 մրցաշրջանում Տոտտին խփեց իր 226-րդ գոլը Սերիա A-ում, որը նրան դուրս բերեց բոլոր Սերիա A-ի բոլոր ժամանակների ռմբարկուների 2-րդ հորզիոնական՝ շրջանցելով Գուննար Նորդալին (225 գոլ)։ Ռոբերտո Պրուցցոն, որը բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր սկսած 1988 թվականից, երկրորդն է 136 գոլով։ 1930/31 մրցաշրջանի ժամանակ Ռոդոլֆո Վոլկը խփեց 29 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում և դրանով դարձավ ոչ միայն այդ տարվա լավագույն ռմբարկուն, այլ նաև Ռոմային պարգևեց մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդը, որը մինչև հիմա էլ դեռ Ռոմայինն է։

1926/27-ի վերջում Ֆորտիտուդոյի և Ալբայի հեռացումից հետո նորաստեղծ Ռոման պետք է մասնակցեր Հարավի առաջին դիվիզիոնի առաջնությանը (Սերիա B), և դա լինելու էր նրա առաջին մրցաշրջանը։ Այնուամենայնիվ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) որոշեց առաջին մակարդակի բաժանումը ընդլայնել՝ կրկին ընդունելով Ռոմային, ինչպես նաև Նապոլիին։ Առաջին պաշտոնական խաղը, որ Ռոման ունեցել է 1927/28-ին Լիվորնոյի դեմ, Ազգային Դիվիզիոնում էր, որը Սերիա A-ի նախատիպն է։ Ռոման հաղթեց այդ խաղը 2-0 հաշվով։ Ռոմայի գրանցած ամենամեծ հաշվով հաղթանակը եղել է Կրեմոնեզեի դեմ խաղը 9-0 հաշվով Սերիա A-ի 1929/30մրցաշարում։ Ամենամեծ հաշվով պարտությունը եղել 7-1 հաշիվը հետևյալ երեք խաղերում՝ առաջինը Յուվենտուսի հետ 1931/32-ին, մյուսը՝ Տորինոյի հետ խաղը 1947/48-ին և երրորդը՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ 2006/07-ին։