Բալդիսոնի. ««Ռոմայի» նոր ստադիոնը պատրաստ կլինի 2021 թվականին»
«Ռոմայի» գլխավոր տնօրեն Մաուրո Բալդիսոնին հայտնել է, թե երբ պատրաստ կլինի հռոմեական ակումբի նոր ստադիոնը:
«Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Եթե առաջիկա շաբաթների ընթացքում ֆինանսավորում և թույլտվություն ստանանք, ապա մինչև 2020-21 թթ. մրցաշրջանի ավարտը նոր ստադիոն կունենանք»,-նշել է Բալդիսոնին La Repubblica-ի հետ զրույցում: